Արկադի Տեր-Թադեւոսյանը ուսանողների հյուրն էր

Նոյեմբերի 16-ին, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջում հյուրընկալվել էր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը շրջել է բուհի տարածքում, ծանոթացել նախնական զինվորական պատրաստության առարկայի դասավանդման պայմաններին, այնուհետև ներկա է գտնվել քոլեջականների կազմակերպած միջոցառմանը, որտեղ ուսանողները ներկայացրել են իրենց կարողությունները  շարային պատրաստության եւ զենքի քանդել-հավաքելու գործում:

Հանդիպումը շարունակվել է ռազմական պատրաստության լսրանում, որտեղ Արկադի Տեր-Թադևոսյանը ներկաներին պատմել է   իր կյանքի ամենահետաքրքիր իրադարձությունների, Արցախյան հերոսամարտի օրերի դրվագների մասին՝ հիշելով մարտական ընկերներին և պատերազմի դժվարություններն ու դրան հաջորդած հաղթանակի բերկրանքը:

Հանդիպման ավարտին Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Source: Yerkir Media
Link: Արկադի Տեր-Թադեւոսյանը ուսանողների հյուրն էր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image