Բալայան՝ Տեղեկություն չկա ահաբեկչության ժամանակ զոհերի թվում հայ կա, թե ոչ

Որևիցե տեղեկատվություն չկա այն մասին, թե դեկտեմբերի 11-ին Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասի Վոդաֆոն ֆուտբոլային մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կան հայեր և ՀՀ քաղաքացիներ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ստամբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել, շուրջ 41 մարդ զոհվել է: Հայտնի է, որ մահացածներից 30-ը ոստիկաններ են, 8-ը` խաղաղ բնակիչներ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Ազատ Քուրդիստանի բազեները»


Source: Yerkir Media
Link: Բալայան՝ Տեղեկություն չկա ահաբեկչության ժամանակ զոհերի թվում հայ կա, թե ոչ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image