Բացահայտվել է այսօր տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալված է

Ողբերգական հերթական դեպքն է տեղի ունեցել Երեւանում։ Քաղաքի կենտրոնում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 13 անց 30-ի սահմաններում Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 19-ամյա Վահե Մուրադյանի դին: Դատաբժշկի եզրակացությամբ, նա մահացել է սրտի հատվածում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Կա նաեւ մեկ վիրավոր. 18-ամյա Ռաֆիի Մարտիրոսյանն էլ ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերքով տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Սպանվածը սովորում էր Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ուներ գերազանց առաջադիմություն:

Ավելի ուշ, հետախուզական եւ քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Չատիկյանին: Նա էլ սպանված երիտասարդի հետ միասին սովորել է Երեւանի պետական համալսարանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Source: Yerkir Media
Link: Բացահայտվել է այսօր տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալված է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image