Բոլոր ժամանակների ամենասիրված 100 ֆիլմերը

January 21, 2018

Indie Wire հրատարակությունը հրապարակել է կինոհանդիսատեսների վարկածով բոլոր ժամանակների հարյուր լավագույն ֆիլմերի ցուցակը` 2018 թվականի սկզբի դրությամբ: Վարկանիշը հիմնված Է Rotten Tomatoes կայքում կինոժապավենների գնահատման վրա:

Առաջին հորիզոնականում հայտնվել է 1939 թվականի «Օզ երկրի կախարդը» ֆիլմը: Ժապավենի վարկանիշը կազմել է 99 տոկոս:

Երկրորդ տեղում Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» կինոնկարն է:

Եռյակը եզրափակում է «Հեռո՛ւ ինձանից» սարսափ ֆիլը, որն էկրան է բարձրացել 2017 թվականին:

Ժամանակակից ժապավեններից առաջին տասնյակում նաեւ ընդգրկել են «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը: Հաջորդ ժապավենը, որը նկարահանվել է 21-րդ դարում, հայտնվել է 12-րդ հորիզոնականում. այն 2016 թվականին թողարկված «Լուսնի լույսն» է, որն «Օսկար» է նվաճել «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:

Source: Yerkir Media
Link: Բոլոր ժամանակների ամենասիրված 100 ֆիլմերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image