Երեւանում այս պահին ընթանում է «Ձեռքներդ հեռու Արցախից» բողոքի երթը: Մասնակիցները պաստառներով եւ «Որոշողը մենք ենք» բացականչություններով շարժվում են դեպի ՀՀ ԱԳՆ և ՌԴ դեսպանատուն:
Այսօր Երեւան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն, ըստ ռուսական ԶԼՄ-ների, ներկայացնելու է ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկություններ: