Բուժհաստատությունների մասնավորեցման դրական ու բացասական կողմերը՝ ըստ տնօրենների
June 14, 2017
Ազգային ժողովը հունիսի 8-ի նիստում ավարտեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է մասնավորեցնել մի շարք գիտաարտադրական եւ գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ, առողջապահության ոլորտի՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերություններ, արտադրական եւ սոցիալական բնույթի անավարտ շինօբյեկտներ:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մտահոգեց հատկապես առողջապահական մի շարք հաստատությունների մասնավորեցման հարցը: Այս հարցը մտահոգում է նաեւ առողջապահական մի շարք հաստատությունների տնօրենների: Հարցի մասին նրանք ունեն իրենց դիրքորոշումը: