ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդները նկարվել են հնդկական ազգային տարազով

tert.am— ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) առաջնորդները խմբակային լուսանկար են արել` հնդկական ազգային տարազներով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուսանկարվել է կապույտ գույնի բաճկոնով, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին` բաց շագանակագույն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը` կարմիր, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման` մուգ կանաչ, իսկ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը բոսորագույն երանգի բաճկոններով:

Բոլոր առաջնորդները, բացի Մոդիից, կրում էին սև տաբատներ: Մոդին ներկայացել է ամբողջական ավանդական հնդկական տարազով:
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը անցկացվում է Հնդկաստանի Գոա քաղաքում: Հիմնական միջոցառումները նախատեսված են անցկացնել կիրակի:


Source: Yerkir Media
Link: ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդները նկարվել են հնդկական ազգային տարազով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image