Գերմանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

November 1, 2016

Գերմանացի հասարակական-քաղաքական գործիչներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության փոխնախագահ Վոլֆգանգ Հալբոոմը, Օստալբ շրջանի նահանգապետ Կլաուս Պավելը, Շվեբիշ Գմյունդի քաղաքապետ Ռիխարդ Յոզեֆ Առնոլդը՝ Շվեբեշ Գմյունդի համայնքային խորհրդի 4 անդամի ուղեկցությամբ, ինչպես նաեւ գերմանական «Gmunder Tagespost» օրաթերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Լենգեն:

Պատվիրակության անդամները, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը:


Source: Yerkir Media
Link: Գերմանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image