Գերմանացիները օդային տաքսի են ստեղծել (լուսանկարներ)

Tert.am— Գերմանական e-Volo  ընկերությունը Volocopter անունը կրող սարք է ստեղծել, որը կարող է փոխարինել քաղաքային տրանսպորտային միջոցներին:

Ինչպես գրում է Tech insider-ը`  թռչող սարքը օդային տաքսու օրինակ է, ու այն սովորական երևույթ կդառնա տարիներ հետո:

Էլեկտրական  Volocopter-ը 18 պտտվող տուրբինով և օդով կարող է թռչել չափազանց հանգիստ: Այն նախատեսված է 2 ուղևորի համար:

Սարքն աշխատում է 6 մարտկոցով և ապահովում է 20 րոպեանոց թռիչք, սակայն ընկերությունն աշխատում է թռիչքի ժամանակը երկարաձգելու և մեկ ժամի հասցնելու ուղղությամբ:

Նախատեսվում է, որ Volocopter-ի վերջնական տարբերակը ունակ կլինի 100 կմ/ժամ արագություն հավաքել:

via GIPHY


Source: Yerkir Media
Link: Գերմանացիները օդային տաքսի են ստեղծել (լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image