Գեւորգ Ղազարյանը վերականգնողական փուլը կանցկացնի Գերմանիայում

June 3, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գեւորգ Ղազարյանը վերականգնողական փուլը կանցկացնի Գերմանիայում:

«Առողջական վիճակս համեմատաբար ավելի լավ է: Օր օրի ավելի եմ լավանում է: Մոտ մեկ ամսից նորից կգնամ Գերմանիա՝ շարունակելու բուժումը: Մեկ ամիս կանցկանցնեմ այնտեղ և հետո կմիանամ թիմին: Իսկ վերականգնողական վերջին փուլը կանցկացնեմ ակումբի հետ: Հույս ունեմ սեպտեմբերին նորից կսկսեմ խաղալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեւորգ Ղազարյանը:

Գեւորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի «Հայաստան-Ղազախստան» խաղի  ժամանակ:

Source: Yerkir Media
Link: Գեւորգ Ղազարյանը վերականգնողական փուլը կանցկացնի Գերմանիայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image