Դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները. Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ուղերձ է հղել՝ հայտնելով, որ հեռանում է պաշտոնից․

«Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկության կրճատմանը, համայնքների զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, երիտասարդների ժամանցի կազմակերպմանը:

Լիահույս եմ, որ մեր գործընկերներն, ովքեր վստահելով ինձ անցած մեկուկես տարվա ընթացքում անշահախնդիր կերպով ներգրավված են եղել մեր նախաձեռնություններում, կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն ու իրենց նպաստը կբերեն Սյունիքի զարգացմանը։ Իմ հերթին՝ վստահեցնում եմ, որ անկախ հետագա կարգավիճակից,  շարունակելու եմ լինել Սյունիքում ու յուրաքանչյուր պահի սատարելու եմ այն գործընկերներիս, ում հետ ոչ երկար, բայց դժվարին ու արդյունավետ ճանապարհ եմ անցել»,- մասնավորապես ասված է ուղերձում։

 

Source: Yerkir Media
Link: Դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները. Վահե Հակոբյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image