ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Ինչպես տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանն Արմեն Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտի պաշտոնից:


Source: Yerkir Media
Link: ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image