Դասադուլը շարունակվում է․ 5 ուսանող հացադուլ է հայտարարել

November 14, 2017

ԵՊՀ մի խումբ ուսանողների դասադուլը շարունակվում է: Ուսանողներից 5-ը ԵՊՀ լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են հայտարարել՝ նշելով, որ իրենց նպատակն առաջին հերթին հասարակական անտարբերության դեմ պայքարն է։ Նրանցից 4-ը ծառայել են բանակում։

Հիշեցնենք, որ մի խումբ ուսանողներ արդեն վեցերորդ օրն է՝ դասադուլ են անում՝ բողոքելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ։ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում  փոփոխություններ են նախատեսվում զորակոչից տարկետման իրավունքի տրամադրման կարգավորումներում։

Source: Yerkir Media
Link: Դասադուլը շարունակվում է․ 5 ուսանող հացադուլ է հայտարարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image