Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածը դժվարանցնաելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում):

Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է:

Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Source: Yerkir Media
Link: Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածը դժվարանցնաելի է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image