Մայիսի 14-ին ժամը` 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը:
Armchurch.info-ից տեղեկանում ենք, որ ժամը 10:30-ին Փարպեցի փողոցից Ավետարանը թափորով կուղեկցվի դեպի եկեղեցի:
Ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին ժողովուրդը հնարավորություն կունենա իր խոնարհումը բերելու Սուրբ Ավետարանին, որը եկեղեցում կմնա մինչև 18:00: