«Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթի պաշտոնական ծագրի մեջ լիտվացի երգիչ Դոննի Մոնտելը ներկայացված է որպես Լատվիայի ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով BaltNews.lt-ին:
«Դոննի Մոնտելն արդեն երկրորդ անգամ է ներկայացնում Լատվիան «Եվրատեսիլում»,- նշված է մրցույթի մասին գրքույկի մեջ:
Բացի այդ «Եվրատեսիլի» կազմակերպիչները լատվիացի են անվանել նաեւ լիտվացի կոմպոզիտոր Բալիս Դվարիոնասին, ում անունով է դպրոցը, որտեղ սովորել է Մոնտելը:
Source: Yerkir Media
Link: «Եվրատեսիլ 2016»-ի շվեդ կազմակերպիչները շփոթել են Լիտվան Լատվիայի հետ