Կառավարությունում այսօր քննարկվել է սոցիալական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու հարցը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար գործելու է առցանց տարբերակ: Ծրագիրը կյանքի է կոչելու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Բացի այս, թոշակ ու նպաստ ստացողն էլ պետք է դիմում ներկայացնի սոցիալական ծառայության ցանկացած գրասենյակ՝ անկախ գրանցման վայրից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերլուծել կենսաթոշակ եւ նպաստ նշանակելու գործընթացը եւ առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:
Source: Yerkir Media
Link: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կգործի առցանց տարբերակ