Զանգվածային թունավորման պատճառը հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են

May 18, 2018

ՀՀ Արմավիրի մարզում երեկ արձանագրված զանգվածային թունավորման պատճառը, մեծ հավանականությամբ, ընդմիջման ժամանակ կերած հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անի Խաչատրյանը:

«Այս պահին ունենք 18 հոսպիտալացված: Նրանց վիճակները միջին և թեթև ծանրության են: Սակայն թունավորման նույն դեպքով դիմողները շատ են եղել: Երեկվանից դուրս է գրվել մեկ հոգի»,- ասաց բժիշկ-վարակաբանն ու հավելեց, որ, հավանաբար, այսօր դուրս կգրվեն նրանք, ովքեր արդեն իրենց լավ են զգում:

Source: Yerkir Media
Link: Զանգվածային թունավորման պատճառը հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image