Զարուհի Փոստանջյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը
May 14, 2017
Երևանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը: Նա քվեարկեց 4/07 ընտրատեղամասում։
Թեկնածուն բոլոր երևանցիներին հորդորեց մասնակցել քվեարկությանը: «Ես ցանկանում եմ, որ երևանցիները գիտակցեն, որ իրենք էլ մեզ նման գնում են մարտի, իսկ մարտի դաշտն այն քվեախցիկն է, որտեղ ինքը մենակ է մնում»,- ընդգծեց թեկնածուն:
Դիմելով ոստիկանության աշխատակիցներին՝ Զարուհի Փոստանջյանը կոչ արեց նրանց ուշադիր լինել, հետևել քվեարկության ընթացքին բոլոր ընտրատեղամասերում և թույլ չտալ, որպեսզի խախտումներ լինեն: