Omega ժամացույցը, որը պատկանել է Էլվիս Փրեսլիին, Ժնևի Phillips աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
1960-ականների թողարկված Omega ժամացույցը Փրեսլիին նվիրել է RCA Records ձայնագրման ստուդիան, երբ նրա ձայնագրությունների վաճառքը հասել է 75 մլն-ի: Այն պատրաստված է 18-կարատանի սպիտակ ոսկուց: