Ընթրիք՝ երկնքում. հանրահայտ «ճախրող» ռեստորանն այժմ Մեքսիկայում է (տեսանյութ)

Dinner in the Sky անվանումով «ճախրող» ռեստորանը, որը հազարավոր այցելուներ է ընդունել աշխարհի տարբեր երկրներում, այժմ Մեքսիկայում է՝ Պուերտո Վալարտա քաղաքում:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, բացառիկ ռեստորանը, որը հնարավորություն է տալիս սահմանափակ թվով (22 հոգի) մարդկանց ընթրել թռչնի թռիչքի բարձրության (45մ) վրա և, միևնույն ժամանակ, վայելել վերևից բացվող չքնաղ համայնապատկերը, առաջին անգամ բացվել է 2006թ.՝ Բրյուսելում: Մինչ այս, Dinner in the Sky-ը գործել է ավելի քան 50 երկրում:

Հայտնի է, որ Պուերտո Վալարտայի բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան այցելել ռեստորան մինչև փետրվարի 28-ը, ինչից հետո այն կփակվի:


Source: Yerkir Media
Link: Ընթրիք՝ երկնքում. հանրահայտ «ճախրող» ռեստորանն այժմ Մեքսիկայում է (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image