Թուրքիայի Մեծ ազգային մեջլիսում այսօր խորհրդանշական տեղ են զբաղեցրել 101 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհ դարձած եւ այդ օրերին օսմանյան խորհրդարանի մյուս հայ պատգամավորները։
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճում շարել է Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Գեղամ Տեր-Կարապետյանի եւ նահատակ մյուս պատգամավորների մեծադիր լուսանկարները։
Կարո Փալյանը նաեւ թուիթերյան իր էջում գրառում է կատարել, թե 101 տարի անց նրանք կրկին վերադարձան խորհրդարան։
Փայլանը նաեւ ելույթ է ունեցել Խորհրդրանի լիագումար նիստում, իր ելույթում Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին համեմատել Հիտլերի հետ ու հատ-հատ ներկայացրել բոլոր հայ պատգամավորների լուսանկարները։ Ելույթի մի հատված ստորեւ՝ առանց մեկնաբանության։
Osmanlı Meclisi Mebusan’ında görev alıp 1915’te tutuklanıp katledilen Ermeni vekiller 101 yıl sonra yeniden mecliste pic.twitter.com/nDSIDpjEkD
— garo paylan (@GaroPaylan) April 21, 2016
[youtube https://www.youtube.com/watch?v=vRTWnH-Ysbo]
Source: Yerkir Media
Link: Թուրքիայի մեջլիսում են հայտնվել Ցեղասպանության զոհ դարձած հայ պատգամավորների նկարները