Թուրքիայում 5 մարդ է մահացել հոսանքի հարվածից

June 24, 2017

Թուրքիայի Աքյազի քաղաքի ջրաշխարհում 5 մարդ դժբախտ պատահարի զոհ է դարձել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ»-ը՝ նշելով, որ ջրաշխարհի լողավազաններից մեկում՝ դեռևս չբացահայտված հանգամանքով հոսանքի լարումը բարձրացել է:

Նշվում է, որ առաջին 3 մահացածները երեխաներ են, որոնցից մեկը ջրաշխարհի սեփականատիրոջ երեխան է եղել: Մյուս երկու անձինք մահացել են՝ փորձելով օգնել և ջրից դուրս բերել երեխաներին:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում 5 մարդ է մահացել հոսանքի հարվածից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image