Թուրքիայում սպանվել է հակահայկական հոդվածներով հայտնի պարբերականի խմբագիրը

May 30, 2017

Թուրքիայի իշխանությունների հետ մոտ հարաբերություններով ու սադրիչ լուրերով, հակահայկական հոդվածներով հայտնի թուրքական Yeni Akit պարբերականի գլխավոր խմբագիր Քադիր Դեմիրելը սպանվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Դեմիրելը սպանվել է իր աղջկա տանը՝ փեսայի կողմից: Վերջինս դանակահարել է նաև իր կնոջն ու փախել դեպքի վայրից:

Ծանր վիրավորված խմբագրի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ նրա աղջիկը վիրահատության է ենթարկվել:

Դեպքի վայրից փախուստի դիմած մարդասպանն ավելի ուշ հանձնվել է իրավապահներին:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում սպանվել է հակահայկական հոդվածներով հայտնի պարբերականի խմբագիրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image