Հակառակ վերջին օրերի հաղթական տրամադրություններին, Հիլարի Քլինթոնը առայժմ պարտվում է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին: Վերջինս բավականին առաջ է անցել դեմոկրատ թեկնածուից եւ ընտրողների՝ բաղձալի 270 քվեն լրացնելու համար սպասում է եւս 26 ձայնի, առայժմ ապահովելով 244-ը։
Հիլարի Քլինթոնն առայժմ ունի՝ 215 ապահովված ձայն: Թրամփը հաղթանակ է տոնել մի շարք խնդրահարույց նահանգներում, այդ թվում վճռական նշանակություն ունեցող Ֆլորիդայում, Հյուսիսային Կառոլինայում։
Source: Yerkir Media
Link: Թրամփը ստացել է կոլեգիայի անդամների 244 ձայնը