Հանրապետության տարածքում մայիսի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևանում մայիսի 12-ին՝ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի 12, ցերեկը՝ 23, երեկոյան՝ 17 աստիճան ջերմություն։