Ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին. Նիկոլ Փաշինյան
June 28, 2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր կսահմանվեն Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները:
Կառավարության նիստում օրակարգի այդ հարցի վերաբերյալ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի զեկուցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը հանրային հետաքրքրություն է ներկայացնում եւ հարցի ընդունումը միտված է ընդամենը օրենքի տեխնիկական պահանջը բավարարելուն՝ նշելով. «Վարչապետը երկու մասնաշենքն ի՞նչ է անելու»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ չեն մոռացել, թե ժամանակին ինչն են քննադատել, պարզապես օրենսդրությամբ է սահմանված, որ վարչապետն է երկրի թիվ մեկ դեմքը եւ երկու նստավայր պետք է ունենա։ Սակայն ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին, ինչպես նախկինում էր, ասաց վարչապետը։