Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
«Ապրիլի 24, 1915 թվական… Հայաստանի պատմության սև օրը: Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը:
Մխիթարյանը նաև տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը:
Source: Yerkir Media Link: «Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են». Մխիթարյանն անդրադարձել է Ցեղասպանության տարելիցին