Իտալիայում Հռոմի պապն այցելել է նախկինում մարմնավաճառությամբ զբաղված կանանց ապաստարան
August 14, 2016
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է նախկինում մարմնավաճառությամբ զբաղված կանանց ապաստարան: Այցը, ինչպես տեղեկանում ենք BBC-ից, եղել է չպլանավորված:
Ապաստարանում այս պահին 20 կին է գտնվում, որոնք վերջապես ազատվել են կավատների ձեռքից: Բոլորն անօրինական ճանապարհով են հայտնվել Իտալիայում, նրանց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Գրում է yerkir.am-ը:
Հռոմի պապը մարդկանց վաճառքն անվանել է «հանցագործություն մարդկության դեմ» և ապաստարանում գտնվող կանանց մաղթել, որ ուժեղ լինեն, նաև հույս է հայտնել, որ նրանք կարող են նոր կյանք սկսել: