ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխման գործընթացը համեմատել Է կոյուղու համակարգի մաքրման հետ: Հուլիսի 24-ին նման գրառում անելով իր Twitter-ում՝ նա առաջարկել Է սկսել զանգվածային լրատվամիջոցներից, որոնք «ստահոդ նորություններ» են տարածում:
«Ճահիճը չորացնել» (կարգախոսը) պետք Է փոխարինվի «Մաքրել կոյուղին» արտահայտությամբ: Իրականում գործերը շատ ավելի վատ են, քան որեւիցե մեկը կարող Է նույնիսկ պատկերացնել, եւ ամեն ինչ սկսվում Է ստահոդ նորություններից»,- գրել Է պետության ղեկավարը:
Թրամփը մեկ անգամ չԷ, որ քննադատել Է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներին՝ դրանց մեղադրելով կանխակալության, կողմնապահության եւ «ստահոդ նորությունների» տարածման մեջ: Իր նախընտրական արշավի ընթացքում նա նաեւ բազմիցս խոստացել Է «չորացնել» վաշինգտոնյան բյուրոկրատիայի «ճահիճը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: