Լավաշի համար ՅՈՒՆԵՍԿՕ հայտ են ներկայացրել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն մեկ անգամ ևս լավաշ հացին առնչվող մշակույթ է ներառել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։ Որոշումը կոմիտեն նոյեմբերի 30-ին ընդունել է Եթովպիայում գումարած իր նստաշրջանում։

Հայտն այս անգամ ներկայացրել էին Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Տափակ հաց թխելու և հյուրասիրելու մշակույթ՝ լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» ( այս երկրներում հացի տափակ տեսակի՝ ընդունված անվանումներն են)։

2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ է ընդգրկել հայկական լավաշը։ Հայտը ներկայացրել է Հայաստանը, ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»։

Պատմությունն իր հերթին գալիս է փաստելու, թե աշխարհագրորեն ինչպես է տարածվել և ինչ ճանապարհ է անցել հայկական լավաշը հազարամյակների ընթացքում։

Լուսանկարները՝ ՅՈՒԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջի՝ հայաստանյան հայտի նկարագրությունից


Source: Yerkir Media
Link: Լավաշի համար ՅՈՒՆԵՍԿՕ հայտ են ներկայացրել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image