ԼՂՀ սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ

Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:


Source: Yerkir Media
Link: ԼՂՀ սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image