Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունը ցրեց ցույցը

Երեւանում այսօր «Ազատության» հրապարակից կրկին մի քանի հարյուր մարդիկ երթով շարժվեցին դեպի Խորենացի փողոց։ Սակայն Նար Դոս փողոցի մի հատվածից երթը հանկարծակի կիսվեց եւ ցուցարարների մեջ մասը բարձացավ Սարի թաղ՝ ճեղքելով ոստիկանական պատնեշը։

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ցուցարարների խումբը կանգնած էր ոլորանային հատվածում, որտեղից երեւում էր ՊՊԾ գունդը։ Ցուցարարները կոչ էին անում մնալ տեղում։ Սակայն նրանց ընդառաջ եկած ոստիկանները հրահանգեցին ցրել հավաքվածներին, քանի որ տեղանքն անվտանգ չէ քաղաքացիների համար։ Ի վերջո, հատուկ միջոցների կիրառումից հետո բախում սկսվեց, քաղաքացիական հագուստով անձինք սկսեցին մահակներով հարվածներ հասցնել հավաքվածներին։

Գրեթե միաժամանակ իրավիճակը լարվեց նաեւ Խորենացի փողոցում, որտեղ եւս ոստիկանությունը սկսեց ցրել ցույցն այն բանից հետո, երբ նախազգուշացրեց ակցիայի անօրինականության մասին։

Ողջ ընթացքում պայթյունների, կրակոցների ձայներ եւ ծուխ էր դուրս գալիս նաեւ ՊՊԾ տարածքից։

Առայժմ շարունակվում է քաղաքացիների բերման ենթարկելը ինչպես Խորենացի փողոցից, այնպես էլ Սարի թաղի մոտակայքից։ Տեղում աշխատում են նաեւ շտապօգնության մի քանի մեքենաներ։

Ըստ որոշ տեղեկությունների, տուժել են նաեւ որոշ լրագրողներ, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրողների վրա, նման բռնության մասին են հայտնել«Ազատություն» ռադիոկայանի լրագրողները։


Source: Yerkir Media
Link: Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունը ցրեց ցույցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image