Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ ծնկաչոք Ադոլֆ Հիտլերի սկանդալային քանդակը Նյու Յորքի Christie՛s աճուրդում վաճառվել է ավելի քան 17 միլիոն դոլարով:
101 սանտիմետր բարձրությամբ «Նա» կոչվող քանդակը ստեղծվել է 15 տարի առաջ՝ մոմից, խեժից եւ բնական մազերից:
Իտալացի 55-ամյա նկարիչն ասել է, որ բազմիցս ցանկացել է ոչնչացնել այս քանդակը: Ասում է՝ այն չարի մարմնացումն է:
Այնուամենայնիվ, քանդակի վաճառքն անձնական ռեկորդ է Կատելանի համար. մինչ այդ նրա ամենաթանկ գործն աճուրդում վաճառվել էր ավելի քան 7 միլիոն դոլարով:
Source: Yerkir Media
Link: Ծնկաչոք Ադոլֆ Հիտլերի սկանդալային քանդակը վաճառվել է ավելի քան 17 միլիոն դոլարով