Ծովագյուղում կատարվել է հնդկացորենի 45 հեկտար կրկնացանք
July 4, 2017
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ավարտվել է հնդկացորենի ցանքը, որը կատարվել է 111 հեկտարի վրա: Ինչպես տեղեկացնում է Ծովագյուղում գործող «Արծափ-Հնդկացորեն» կոոպերատիվի նախագահ, հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Արտաշ Խալաֆյանը, կոոպերատիվը բարձրորակ սերմացու է տրամադրել նաեւ մարզի այլ համայնքների գյուղացիական տնտեսություններին: Սակայն ցանքերի մի մասը լրջորեն տուժել է հունիսի 22-ին տեղացած կարկուտից, որից հետո կոոպերատիվը հարկադրված է եղել կրկնացանք կատարել:
«Կարկուտը մոտ 45 հեկտարի վրա լրջորեն վնասեց հնդկացորենի նորածիլ արտերը: Ստիպված եղանք կրկնացանք կատարել ամբողջությամբ, քանի որ ակնկալվող արդյունքը գրեթե զրոյական էր: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով դիմել ենք կառավարություն»,-ներկայացրեց Արտաշ Խալաֆյանը: