Կամերային երաժշտական թատրոնը կներկայացնի նոր տրագիկոմեդիա՝ «Տունը սահմանի վրա»

Կամերային երաժշտական թատրոնը հոկտեմբերի 28-ին հանդիսատեսի դատին կներակայացնի նոր ներկայացում՝ լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» պիեսը: Ներկայացման ռեժիսորն ու երաժշտության հեղինակը Արմեն Մարգարյանն է:

Մրոժեկը նրա սիրելի հեղինակներից է, վերջին 10 տարիներին ամենայն հետաքրությամբ ընթերցում է նրա բոլոր գործերը: Երիտասարդ ռեժիսորին հատկապես գրավում է գրողի աշխարհայցքը, հեգնական մոտեցումը պատերազմին: Քանի որ պիեսը բեմադրվում է երաժշտական թատրոնում, ի սկզբանե ռեժիսորն այն հղացել էր որպես երաժշտական ներկայացում, բայց գաղափարը հասունանալով վերածվել է տրագիկ կոմեդիայի:

Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանն էլ ընդգծել է, որ իրենք որդեգրել են երիտասարդներին ինքնադրսեւորվելու հնարավորություն տալու ուղին: Նրա խոսքով, պարտադիր չէ, որ երաժշտական թատրոնում բոլոր ներկայացումները երաժշտական լինեն. դրանք ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, իսկ այժմ թատրոնը միայն ինքնաֆինանսավորմամբ է ներկայացումներ բեմադրում: Պատճառը՝ թատրոնի շուրջ իրար հաջորդող աղմկահարույց վեճերն էին։

Այժմ, տնօրենի խոսքով, իրենք ուզում են ապացուցել, որ կարող են շատ լավ աշխատել անգամ առանց ֆինանսավորման:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image