Tert.am— Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քըրշեհիր քաղաքում մասնակցել է ուրբաթօրյա նամազի։ Այն մզկիթի մոտ, որտեղ աղոթում էր Էրդողանը, 7-հարկանի շենքի տանիք են բարձրացել 3 կանայք՝ իրենց երեխաների հետ։
Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել իջեցնել նրանց։
Տանիք բարձրացողները եղել են Ֆադիմե Քահրամանը, Արիֆե Փամուքն ու Նազլը Չալըշքանը՝ մի խումբ երեխաների հետ, գրում է «Հուրրիյեթ»-ը։
Պարզվել է, որ Ֆադիմե Քահրամանի ամուսինը՝ Միքայիլ Այազ Քահրամանը, բանտում է։
Ոստիկանները կնոջն իջեցնելու համար համոզել ու ասել են, որ կկազմակերպեն նրա հանդիպումը նախագահ Էրդողանի հետ։
Source: Yerkir Media
Link: Կանայք երեխաների հետ բարձրացել են տանիքին՝ պահանջելով հանդիպում Էրդողանի հետ