«Ունենք նաեւ արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն եւ մեր ստացած եկամուտները: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության եւ հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը, եւ թույլ չենք տա գերիշխող մրցակցային դիրքում գտնվող խաղացողներին ճնշել մրցակցությունն` ի հաշիվ իրենց ունեցած վարչական լծակների»,- նշել է վարչապետը:
Նա նաեւ անդրադարձել է Երեւանի ընտրած տնտեսական ինտեգրման ուղղուն:
«Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը փոխարինեց ԵԱՏՄ անդամակցությամբ: Մինչ քննադատները նշում են, որ դեռեւս ոչ մի տնտեսական օգուտ Հայաստանը չի ստացել այս ինտեգրումից, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵԱՏՄ-ին, եւ հնարավոր է բացասական ազդեցությունը լիներ ավելի մեծ: Մինչդեռ անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակում Հայաստանի հնարավորությունը զարգացնելու առեւտուրը Եվրոպական Միության երկրների հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը, եւ շեշտել, որ նպատակ կա առաջիկա 6 ամիսների ընթացքում զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր, որոնք 2018-ից սկսած հնարավորություն կտան տարեցտարի ապահովել կայուն տնտեսական աճ:
Բիզնեսի համար հավասար պայմանների ապահովման մասին էլ վարչապետի հայատարարած ուղղության ու Պետեկամուտների Կոմիտեի նախագահի գործի անցնելու հանաձնարարականին, այդուամենայնիվ խոչըդոտներն ամբողջապես չեն վերացել:
Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյան. «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵԱՏՄ-ին»