ԿԸՀ-ն ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները

May 21, 2017

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ամփոփել է մայիսի 14-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունները։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների արձանագրությունը․«ԿԸՀ-ն արձանագրում է` ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 842.147, քվեարկության օրը ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 4, համայնքում ընտրողների ընդհանուր թիվը՝ 842.151, քվեարկության մասնակիցների թիվը՝ 345.158, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 864.100, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 47.400, ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝  345.065  ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 81, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 345.146, չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 47.318, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 518.942, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 8264։

«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 730 ձայն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 26.107, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 240.034, անճշտությունների գումարային չափը՝ 49-ը։

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները ստորագրել են արձանագրությունը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացավ 46, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 5 մանդատ:

 

Source: Yerkir Media
Link: ԿԸՀ-ն ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image