Կոսովոյի խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է

May 11, 2017
Կոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ Է  նշանակել հունիսի 11-ը: Այդ մասին  հայտնել Է Reuters գործակալությունը:
Նախօրյակին Թաչին արձակել Է խորհրդարանը, որը քվեարկել Է վարչապետ Իսա Մուստաֆայի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին:
Մուստաֆան եւ նրա Կոսովոյի դեմոկրատական լիգան (ԿԴԼ) կոալիցիա են կազմել Թաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության (ԿԴԿ) հետ եւ կառավարություն ձեւավորել 2014 թվականին:
Սա Կոսովոյի արդեն երրորդ անընդմեջ նախարարների կաբինետն Է, որը չի ձգել մինչեւ իր մանդատի լրանալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Source: Yerkir Media
Link: Կոսովոյի խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image