Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի  ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):

ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:


Source: Yerkir Media
Link: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image