Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրդեհը բռնկվել է կիրակի օրը՝ բազմաբնակարան շենքում:
«Տաջիկստանի վեց քաղաքացիներ են տուժել, որոնցից երկուսը տեղում են մահացել, ևս երկուսը, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են բուժհաստատությունում, երկուսն էլ հոսպիտալացվել են»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: