Սիրիայի Հալեպ քաղաքից ընտանիքներով զինյալների դուրսբերումը հետաձգվում է անհայտ պատճառներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ 20 վիրավորներից բաղկացած առաջին խումբը ժամանել է Ռամուսա արվարձան, բայց այնուհետեւ իրենց ընտանիքներով անօրինական խմբավորումների անդամների վերատեղաբաշխման գործողությունը, որը նախատեսված էր տեղական ժամանակով 05:00-ին (Երեւանի ժամանակով 07:00-ին), դադարեցվել է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ զինված խմբավորումները Սալահ Էդ Դին թաղամասից Հալեպի արեւմտյան ծայրամասեր դուրս կգան Ռամուսա եւ Ռաշիդին արվարձաններով հատուկ տրամադրված միջանցքով: Այնտեղից նրանք ավտոբուսներով կուղարկվեն Աթարիբ քաղաք, որը գտնվում է Հալեպից արեւմուտք՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: Զինյալների մի մասը կուղեւորվի Իդլիբի նահանգ, որը գտնվում է անօրինական զինված խմբավորումների վերահսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Source: Yerkir Media
Link: Հալեպից զինյալների դուրսբերման գործողությունը հետաձգվում է