Հակառակորդի կրակոցների տակ սահմանը պահողները խնդրի լուծման իրենց տեսլականն ունեն
June 7, 2017
Արցախի արեւելյան սահմանը հսկող մեր զինվորները հատկապես այս օրերին շատ զգոն են՝ վերջերս հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժ են նկատել: Սահմանն ամուր պահելու կարեւորության մասին տավուշեցիներ Արթուրն ու Նվերը քաղաքացիական կյանքում էլ լավ գիտեին, բայց ծառայության ընթացքում տեսածը շատ ավելի հասուն է դարձրել նրանց:
Տղաները ծանոթացել եւ ընկերացել են ծառայության ընթացքում: Արթուրը մոտ մեկ ամսից կզորացրվի, բարձրագույն կրթություն ունի, հույս ունի, որ գործ էլ կգտնի: Բանակային տարիները կորցրած չի համարում, կարծում է, որ ծառայությունն իր կյանքի կարեւորագույն փուլերից մեկն է: