Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հանգիստ է եղել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:


Source: Yerkir Media
Link: Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հանգիստ է եղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image