Հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով
June 13, 2017
Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ նշելով, որ ատլասը վաճառվել է նախնական արժեքից հինգ անգամ ավելի թանկ:
Ատլասը 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում ստեղծել է Հովհաննես Ամիրա Դադյանը՝ նպատակ ունենալով Արևմուտքի գիտելիքները փոխանցել իր երկրին:
Ատլասում կան ձեռագործ տասը գունավոր քարտեզներ, այդ թվում և Արեգակնային համակարգը պատկերող քարտեզ: Դրանք բոլորը տպագրվել են Փարիզում: