Հայաստանում է աշխարհահռչակ հայազգի արյունաբան Ժան Ժակ Քիլաջյանը

Հայաստանում է աշխարհահռչակ արյունաբան, մեր հայրենակից Ժան Ժակ Քիլաջյանը: Պրոֆեսորի տատ ու պապերը 101 տարի առաջ այս օրերին լքեցին իրենց տները, մի մասը Սիրիա գաղթեց, մյուսները՝ հասան Ֆրանսիա: Հիմա ծնողների, կնոջ ու երեխաների հետ Հայաստանում է, երեխաներն առաջին անգամ պետք է Ծիծեռնակաբերդ գնան:

Մինչ երեխաները Երեւանը ոտքի տակ կտան, բժիշկը սպիտակ խալաթ է հագնում: Արյունաբանական կենտրոնի բժիշկներն իրենց հիվանդների բարդ դեպքերով բժշկի խորհուրդն են հարցնում: Իսկ Քիլաջյանի ամեն մի խոսքին աշխարհի արյունաբանները շունչը պահած են սպասում:

«Այցը շատ ուսուցողական է մեզ համար: Առաջին հերթին պրոֆեսորը մեկ շաբաթ լինելուէ Երեւանում, Արյունաբանական կենտրոնում եւ խորհրդատվություն է իրականացնելու մեր հիվանդների համար»,- ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը:

Հայաստանում արյունաբանն առաջիկայում շատ անելիքներ ունի, շուտով կբացվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, որտեղ առաջին անգամ կկատարվեն բարդ միջամտություններ: Ֆրանսիայի Սեն-Լուի կլինիկայում, որն արյունաբանական ոլորտի առաջատարներից է ամբողջ աշխարհում, դրանք կատարվում են անցյալ դարից: Մեր արյունաբանների կողքին, խոստանում է, ինքն ու գործընկերները կկանգնեն հենց առաջին փոխպատվաստման պահից:

Արսենի դեպքը բացառիկներից է: 4,5 տարեկան տղայի մոտ լեյկոզ է ախտորոշված, սակայն միաժամանակ ոտքի շարժման խնդիր է առաջացել: Այստեղ օգնության է հասնում պրոֆեսորի ընկերը: Փարիզի կլինիկաներից մեկի մանկական բաժանմունքի վարիչի հարցերն, առանց ֆրանսերեն իմանալու, Արսենը հեշտությամբ է հասկանում:

Պրոֆեսորների ախտորոշումը պարզ է, Արսենը շուտով ավելի լավ կքայլի:

Մանրամասները՝ տեսանյութում


Source: Yerkir Media
Link: Հայաստանում է աշխարհահռչակ հայազգի արյունաբան Ժան Ժակ Քիլաջյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image