Հայաստանում է Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի առաջին մրցանակակիր, թավջութակահար՝ Անաստասիա Ուշակովան: Հոկտեմբերի 10-ին կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ համերգ տեղի կունենա:
«Մեծ փորձ եւ պատասխանատվություն»,- այսպես է Ուշակովան բնութագրել Մարտիրոսյանի հետ համատեղ աշխատանքը: Բացի Չայկովսկու մրցանակից` Ուշակովան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է:
«Ինձ համար շատ կարեւոր է հանդես գալ մի մարդու հետ ումից կարող եմ սովորել, սա մեծ փորձ է եւ նոր հնարավորություն եւս մեկ անգամ գրանցելու նոր հաջողություն: Պետք է կարողանալ պահել եւ ցույց տալ բոլորին, որ դու արժանի ես լավագույնի կոչմանը»,- նշել է Անաստասիա Ուշակովան: