Հայկական Chessify հավելվածը կօգնի լուծել շախմատային խնդիրները
July 3, 2017
Շախմատ խաղալ, մրցել, հաղթել ու պարտվել: Դպրոցականներն ինքնուրույն, առանց ծնողների կամ շախմատի գիտակ բարեկամների օգնության, արդեն երկու տարի է՝ լուծում են շախմատի դասագրքերում առկա խնդիրները: Այս հարցում նրանց օգնության է հասնում Chessify հավելվածը:
Chessify-ը հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա՝ տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: