Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Ազգային ժողովի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ էլեկտրոնային եղանակով իրավունք ունեցող ընտրողների թիվը եղել է 877, քվեարկության մասնակիցներինը՝ 747, անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ:
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հետևյալն են.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 529
«Ծառուկյան» դաշինք՝ 73
«Ելք» դաշինք՝ 52
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն՝ 25
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3
«ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինք՝ 17
«ԿոնգրեսՀԺԿ» դաշինք՝ 2
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 3
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն 6։
Source: Yerkir Media
Link: Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները